Մայիսի 3-ին՝ ժամը 15:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: