«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության  ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ արժեք ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման:

Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա:

Կազմակերպությունը խնդրի մասին տեղեկացրել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Հ.Գ. «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն իրականացնում է ուսումնասիրություններ նաև դեղորայքի և կոսմետիկ միջոցների շուկայում և առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարություններով»: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն