Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն արդեն ունեցել է առաջնեկին:
Մայիսի 3-ին համացանցում հրապարակվեցին մի շարք լուսանկարներ, որտեղ թագավորական ավտոշարասյունը շարժվում էր ոստիկանների ուղեկցությամբ: Նկարների հեղինակ Թամուր Ալիին հաջողվել էր ավտոմեքենաներից մեկում ֆիքսել վարդագույն ծածկոցը: Նկարների հեղինակը համոզված է, որ մեքենայում եղել է նորածինը, ում ծննդյան լուրը դեռևս թագավորական ընտանիքը չի հրապարակել:
Արքայազն Հարին ու դքսուհի Մեգան Մարքլն իրենց երեխային սպասելու մասին հայտարարել էին հոկտեմբերին՝ նշելով, որ երեխան կծնվի ապրիլ-մայիս ամիսներին:
Նշենք, որ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը թագավորական ընտանիքը դեռևս չի արձագանքել: