«Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մեր աղբյուրները՝ այսօր, երեկոյան ժամը 8-ին, տեղի կունենա երկար սպասված ԳՄ նիստը, որը պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ։ Շատերն սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր։ Եվ չնայած ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի Նիստ ԳՄ-ից հետո չի լինելու»,– գրում է Հրապարակ թերթը։