Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տիկին Բելային բարեկամաբար զգուշացրեք, որ իրեն մինչ օրս զարդարել է իր լռությունը։
Թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանի տիկինը, ինչու է ասել և ինչպես է ասել, հաստատ տիկին Բելայի գնահատելիք խնդիրը չէ։
Չասեմ՝ տգեղ է, ասեմ՝ գեղցիություն է ձեր արածը, տիկին Բելա, գուցե ավելի հասկանալի լինի։
Գիտակից մարդիկ ջանում են ձեր ընտանիքին հանգիստ թողնել, այնպես մի արեք, որ նրանք էլ սկսեն ձեզ և ձեր ընտանիքի անդամներին վերաբերվել այնպես, ինչպես ձեր հանցագործ ամուսնուն»: