«Շենգավիթի Չարբախ թաղամասում մարդկանց խոսակցության հիմնական թեման ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտալուտ այցն է իրենց թաղամաս։ Բոլորը սպասում են «զորավարի գալուստին»։ Աչքալուսանքը տեղ են հասցրել փոխգնդապետ Աշոտ Վարդանյանը և նրա մտերիմները, Վարդանյանը ՄՌՈւ-ի պետի տեղակալներից է։
Նա Չարբախում ավտոդպրոց՝ «ԴՕՍԱԱՖ» է ստեղծել, որի բացումը կլինի առաջիկայում։ Վարդանյանը պարծեցել է, թե շքեղ բացում է կազմակերպելու և բերելու է անգամ Գասպարյան Վովային։ Նշենք, որ ավտոդպրոցը Վարդանյանի միակ բիզնեսը չէ, նա համակարգի հին աշխատողներից է և ամուր մեջք ունի»,–գրում է Հրապարակ թերթը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում