«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդուն մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նա ասում ա վիրավորվում եմ, որ մտածում եք՝ կփախնեմ ։) Այ, պարոն… քեզ ԱՐԴԵ՛Ն մեղադրել են ստախոսության մեջ, ամբողջ աշխարհի առաջ երդվելու ու երդումը դրժելու մեջ։
Երբ դու երդվել ես, որ մի բան կպահես ու կպահպանես, քեզ վստահել են դա ու հիմա մեղադրում են նույն բանը տապալելու մեջ, դրանից էն կողմ էլ վիրավորվելու բան չպետք ա լիներ։Դա, ըստ էության, պետական դավաճանության հոդված ա, ի՞նչ մի թիթիզություն ա՝ փախնելու կասկածի համար վիրավորվել ։)
Սա մոտավոր նշանակում ա հետևյալը․ «Էդ թուղթ-թամասեն (Սահմանադրությունը) խախտելը՝ հեչ, բայց դուք կարող ա՞ մտածում եք, թե ես ԼԱՎ տղա չեմ»։Մտածողության նման ծավալները ստիպում են նախախնամությանը շնորհակալ լինել, որ մեր պետությունը էսքանով պրծել ա, որովհետև էդ ծավալների դեպքում պետականությունը կորցնելը ձախ ձեռքի գործ էր»։