Այսօրվա դատավարությունը բարդ իրավիճակ կստեղծի բոլոր կողմերի համար,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, նշում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

-Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հարգում Արցախի նախագահի միջնորդությունը՝ դատավարության շրջանում՝ Ռոբորտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումը, ուրեմն վաղն էլ Ադրբեջանը կարող է ասել, որ եթե դուք ինքներդ չեք հարգում Ձեր երկրորդ պետության նախագահի խնդրանքը, ես ինչու պետք է թուլ տամ, որ Արցախը գա և նստի բանակացային սեղանի շուրջ:


-Այս դեպքում հարաբերությունները կսրվեն նաև Արցախի հետ, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կապ չունենար Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, Արցախի նախագահները Ստեփանակերտից չէին հասնի Երևան՝ մասնակացելու դատավարությանը-, նշում է քաղաքագետն ու շեշտում՝

Իսկ Քոչարյանի ազատ արձակումը կազդի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Հենց սրանով էլ պայմանավորված էր Փաշինյանի թիմակիցների հիստերիան: