Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։