Հայաստանի հավաքականի և «Բանանցի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը չի տեղափոխվի Դոնեցկի «Մետալուրգ»: 22-ամյա ֆուտբոլիստը հունվարից փորձաշրջան էր անցնում ուկրաինական ակումբում:

Երիտասարդ խաղացողը պետք է մասնակցեր նաև «Մետալուրգի» երրորդ հավաքին, սակայն գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը մտափոխվել է, ինչի մասին armsport.am-ին հայտնի դարձավ ուկրաինական ակումբին մոտ կանգնած աղբյուրից:Հովհաննես Համբարձումյանը շարունակելու է ելույթ ունենալ «Բանանցում», իսկ ամռանը հնարավոր է կրկին հրավեր ստանա «Մետալուրգից»:

Հիշեցնենք, որ Դոնեցկը ներկայացնող թիմում ներկայումս ելույթ են ունենում Հայաստանի հավաքականի խաղացողներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը: