Հայաստանը Fifa-ի նոր վարկանիշային աղյուսակում բարելավել է իր դիրքերը 23 հորիզոնականով և գտնվում է 66-րդ տեղում: Անցած ամսվա ընթացքում Հայաստանը խաղացել է Մալթայի հետ, որին պարտվել է 0:1 հաշվով և Դանիայի հետ, որին հաղթել է 4:0 հաշվով: Ամենայն հավանականությամբ հենց վերջին հանգամանքն էլ ազդել է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը:
Հետաքրքիր է նշել, որ Հայաստանը առաջ է անցել իր հարևաններից: Մասնավորապես Վրաստանը զբաղեցնում է 98-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը` 117-րդ:
Վարկանիշային աղյուսակում կրկին առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիան, որին հաջորդում են Գերմանիան և Կոլումբիան: Կոնֆերդերացիաի գավաթի հաղթող Բրազիլիայի հավաքականը զբաղեցրել է ընդամենը 9-րդ հորիզոնականը: