Պարզվել է, որ Ջոնի Դեպը կարող է ցնցող ազդեցություն ունենալ ոչ միայն կանանց վրա, այլ նաև տղամարդկանց: Ամեն դեպքում Ջիմի Քեմելի շոուի ժամանակ նա ստիպել է հաղորդավարին կարմրել` համբուրելով նրան ուղիղ եթերի ժամանակ:

Ջոնին այսպիսով իր շնորհակալությունն է հայտնել հաղորդավարի հաճոյախոսությանը, որ նա ունի « համակրելի, անհավանական գեղեցիկ դեմք»: Ընդ որում մի համբույրը նրան չի բավարարել, նա համբուրել է երկու, երեք անգամ: «Վաու»,- չի կարողացել համբույրենրից հետո սթափվել հաղորդավար Ջիմին:«Ես անձամբ կորցրեցի խոսակցության թելը»,- նշել է Ջոնին: «Ես անգամ այսքան համբույր դպրոցական տարիներին չեմ ստացել»,- շարունակել է հաղորդավարը: «Ես նույնպես»,- պատասխանել է անվանի հյուրը և շարունակել.«ամենայն հավանականությամբ ինձ վրա միայն ազդում են թոք-շոուների հաղորդավարները»: