Մահացել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հայրը։ Ինստագրամի իր էջում դերասանուհին գրել է. «Իմ Լույսն ու իմաստը` Հայրս... մահացավ: Էս դատարկությունը երբեք չի լցվի։ Հոգեհանգիստը` կիրակի` ժամը 18.00–ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` երկուշաբթի`13.30-ին` Սբ. Սարգիս եկեղեցում»։

Նախորդ ամիս իր հայրիկի տարեդարձի առթիվ Նազենի գրել էր. «Իմ ամենաթանկ, միակ ու հավերժ երիտասարդ հայրիկիս ծննդյան օրն Է։ 2018-ի մայիսին հիվանդանոցում էր... հիմա էս նկարում չգիտեմ էլ` ես եմ բռնել նրան, թե բռնվել եմ, պինդ, որ հանկարծ բան չլինի նրան.. ու, որ մենք «չընկնենք» անդունդը` առանց նրա... ծանր օրեր էին... Հայրս) պայծառ ու գեղեցիկ բժշկուհիներն տեսավ միանգամից ճնշումն էլ ստաբիլացավ, սիրտն էլ: Տղամարդ է: Ջենթլմեն։) Անգամ հիվանդանոցային այս հագուստով էնպես է իրեն զգում, ասես կոստյում-տաբատ-ով և լաքից կոշիկներով է։

Հայրս մեզ ազատություն է տվել ծնված օրվանից: Աղջկասեր է. մի օր ասաց` նույնիսկ իմ շունն է էգ։ Իմ մանկությունն անցել է հորս հետ տարբեր գրքեր քննարկելով, մասիվի շենքի բակում` «անկախ մայլի» բնակիչների կոնտրաստային իրականության մեջ հորս հետ բադմինտոն խաղալով, որ երեխաների ձեռքերն ուժեղանան ըստ պապայի, բակի տղաների հետ հավալա, որն ինձ մոտ չէր ստացվում, իսկ աղջիկների հետ` ռեզին ու բոլորով գնդակով «տոպկոցի» խաղալով: Հայրս, որն անգիր գիտի համաշխարհային օպերաների ու բալետների ծագումն ու առաջին նոտաներից ասում էր` որը որն է: Հայրս, որն էնքան կազմակերպված ու ձիգ է, որ նոր ենք հասկանում իր 78-լինելն ու զարմանում, որ սկսել է դանդաղ «վազել»։)

Հայրս, ում մի օր հումորով ասացի, իսկ եթե ընկերս սևամո՞րթ լինի, ասաց` ով ուզում է լինի, միայն թե, սիրի ու պաշտի քեզ, ու լավ մարդ լինի: Հայրս, որ կոմունիստ ու բացարձակ աթեիստ լինելով հանդերձ` ապրում է իսկական քրիստոնեավայել կյանքով, միայն թե ամեն անգամ հանուն մեզ է եկեղեցի գալիս: Աթեիստ է, բայց կնքված, Վազգեն 1-ինն է եղել կնքողը, երբ դեռ փոքր էր, միշտ հպարտությամբ է նշում: Խորագույն հարգանք ունի հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ասում է`ՀՀ գոյության երաշխիքն է: Հայրս, որը խոհանոցում շեդևրներ է ստեղծում ու հավաքների մեծ սիրահար է, իմ խոսքին ականջ է դնում, ես իր բաժինն եմ ախր, 41- ում երրորդ դուստրն ունեցողն էլ ի՞նչ այլընտրանք ունի, միայն սիրելու։)

Հայրս, որ Մայրիկիս հետ սիրում էր ճամփորդել, երբ երիտասարդ էին, որը  65 տարեկանում փողոցում կարող էր մարդ ծեծել` իր դստեր ու Կնոջ ներկայությամբ հայհոյելու համար և որը մեր ամեն չարածով անգամ հիանում է ու միշտ շնորհակալ է: «Ձեր Մայրն աշխարհի բեռն ուսերին էր ապրում... ոչ ոք նրա տեղը չի կարող զբաղեցնել»,- ասաց Մորս շիրիմին: Երևի սիրում էր»։

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանն իր մայրիկին էլ կորցրել էր 2011 թվականին։