Ամերիկայում 88 տարեկան հասակում մահացել է Դուգլաս Էնգելբարտը` համակարգչային մկնիկի ստեղծողը: Այս մասին հաղորդում է RT-ն:
Դուգլաս Էնգլեբարտը ծնվել է 1925 թվականին ԱՄՆ-ում, սովորել Օրեգոն նահանգի համալսարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից քիչ անց նա զորակոչվել է ԱՄերիկայի ռազմաօդայաին ուժեր, որտեղ ծառայել է որպես ռադիստ:
Բանակից զորացրվելուց հետո Էնգելբերտը վերադարձել է համալսարան և ստացել էլեկտրոտեխնիկի բակալավրի աստիճան, իսկ 1948 թվականին շարունակել է ուսումը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում: 1957 թվականին նա համագործակցել է SRI International հետազոտական կազմակերպության հետ: Էնգելբերտը ստեղծել է ARC լաբորատորիան, որի հիմնական արտադրանքներից է եղել On-line System-ը:
1968 թվականին Էնգելբերտը հրապարակայնորեն ցուցադրել է «Պատկերման համակարգի համար X-Y դիրքի ինդիկատորը», ինչը մենք այժմ անվանում ենք «մկնիկ»: Այդպիսի անուն սարքավորումը ստացել է իրեն ամրացված լարի պատճառով, որը նմանվում է պոչի: Առաջին մկնիկը իրենից ներկայացնում էր փայտե արկղիկ երկու մետաղական անիվներով, որոնք տեղադրված են ուղղահայց կերպով: Apple կազմակերպությունը SRI-ին վճարել է 40.000 դոլար այն օգտագործելու համար: