Կինոյի պատմության մեջ ամենակրքոտ համբույրը համարվում է Կլարկ Գեյբլի և Վիվիեն Լիի համբույրը «Քամուշ քշվածները» կինոնկարում:

Էկրանի վրա ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան, որը ցուցադրվել է հեռավոր 1910 թվականին դերասաններ Ռեջիս Թումիի և Ջեյն Վայմենի կատարմամբ «Մենք այժմ բանակում ենք» կինոնկարում:

Իսկ համբույրի ամենաշատ սցենարներ խաղացել է Ջոն Բարիմորը, որը 1926 թվականին խաղացել է Դոն Ժուանի դերը համանուն ֆիլմում:

Համբույրի տևողության միջազգային ռեկորդը` 17 օր 10 ժամ և 30 րոպե պատկանում է Չիկագոյից սիրահար զույգին: «Մարաթոնի» հաղթողները կատարել են 5 րոպեանոց ընդմիջում: Օրը երկու ժամ նրանց տրամադրված է եղել կերակրվելու և հանգստի համար:

Անգլիական Նյուքասել քաղաքի ռեկորդակիրը կարողացել է 8 ժամվա ընթացքում համբուրել 4444 կնոջ:

Հին Բաբելոնում մարդկանց մոտ համբուրվելը խստորեն պատժվում էր: Կնոջը սպառնում էին կտրել ականջները, իսկ տղամրդուն` զրկել վերին շրթունքից:

Եկեղեցու խորանի մոտ հարսին համբուրելը հնարել են հին հռոմեացիները: Այսպսիով նորապսակները փոխանակվել են «կյանքի շնչառությամբ» և իրար մեջ հոգևոր կապ են ստեղծել:

Միջնադարյան Իտալիայում տղամարդը ուրիշ մարդկանց մոտ համբուրած կնոջ հետ պարտավոր էր ամուսնանալ:

Հնդկաստանի հարավ-արևելաքում և հյուսիսային Լափլանդիայում ավանդական համբույրի փոխարեն ընդունված է քթով զուգընկերուհու թշին մոտենալը և խորը շնչելը: