Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

 «Զարմանում ես, երբ լրագրողները ՀՀ տարբեր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական գործիչների հարցնում են՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ Կիպրոսի դատախազի հայտարարությանը…: Իսկ ինչ կապ ունի հավատո՞ւմ են, թե՞ ոչ:

Ի՞նչ պետք է ասեր Կիպրոսի դատախազը: Պետք է ասեր, որ իրենց երկրում բարդա՞կ է, ով ինչ ուզում անո՞ւմ է, ով ինչ ուզում կեղծո՞ւմ է, խախտո՞ւմ է…

 Ի՞նչ պատասխան էիք ուզում լսել…

 Բայց նման մակարդակի պաշտոնյան նաև իրավունք չունի միանգամից կտրուկ և միանշանակ պատասխան հնչեցնի: Մենք ապրում ենք 21-րդ դարում, գերզարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկայի դարում, ուստի ոչ մի կեղծիք կամ խախտում բացառված չէ…
Այնպես որ, հանգստացեք և սպասեք պաշտոնական պատասխանի»: