Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած «Գազ 3110» մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: