Չեչնիայի Ծոցի Յուրդ գյուղի 47-ամյա բնակիչ Շարուդի Դոգժիևը մեղադրվում է 10-ամյա դպրոցական աղջկան բռնաբարելու և սպանելու մեջ,-այս մասին գրում է Փաստինֆոն:
Ինչպես ներկայացված է քրեական գործի նյութերում, 2013թ. փետրվարի 9-ին Դոգժիևը, հարբած վիճակում վարելով իր «ГАЗ-3110» մեքենան, նկատում է դպրոց շտապող ծանոթ 10-ամյա աղջկան և առաջարկում նրան դպրոց հասցնել իր մեքենայով:
Երեխան նստում է մեքենան, սակայն Դոգժիևը նրան դպրոց հասցնելու փոխարեն տանում է ուրիշ ուղղությամբ: Աղջիկը փորձում է դուրս ցատկել, սակայն հանցագործը նրա գլուխը մի քանի անգամ հարվածում է մեքենայի աջ հենասյանը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դուրս գալով անատառաի մոտ՝ տղամարդը` սպառնալիքներով և ուժի գործադրմամբ, բռնաբարում է անչափահաս աղջկան: Այնուհետև երեխայի հետ կրկին դուրս է գալիս անտառապատ տարածքից, սակայն ճանապարհին որոշում է նրան սպանել՝ վախենալով, որ աղջիկը կատարվածի մասին կպատմի մեծերին:
Դոգժիևն իր զոհին խեղդում է մեքենայում գտնվող փալասով, ապա դիակը տեղափոխելով թփուտների մեջ՝ վրան բենզին լցնում և այրում:
ՌԴ քրեական օրենսգրքի «Բռնությամբ 14 տարին չլրացածի բռնաբարությունը» և «Մեկ այլ հանցագործությունը թաքցնելու նպատակով՝ փոքրահասակ անձի սպանությունը» հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նյութերն արդեն փոխանցվել են դատարան՝ առավել հանգամանալից քննության համար: