Մի խումբ ավստրալացի գիտնականներ հրապարակել են զեկույց, որտեղ հայտարարել են մարդկային քաղաքակրթության մոտալուտ վախճանի մասին, գրում է The Independent-ը:
Գիտնականների կարծիքով՝ դրան կհանգեցնեն կլիմայական կտրուկ փոփոխությունները, կառավարության անդամների՝ անհրաժեշտ գործողությունների բացակայությունը, ինչպես նաև սոցիալական ճգնաժամը:
Սպասվում է, որ մոտ ապագայում հանածոների, վառելիքի այրման տեմպերը չեն նվազի:
2030 թ.-ին գլոբալ արտանետումների մակարդակը կհասնի առավելագույնին:
Այսպիսով` 2050 թ.-ին երկրի միջին ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճանով, իսկ 2100 թ.-ին ցուցիչները կհասնեն մինչև 100 աստիճանի:
Այս ամենը կնպաստի սառույցի վերացմանը, Ամազոնիայում լայնամասշտաբ երաշտների, իսկ այդ ամենից հետո էկոհամակարգը կենթարկվի կործանիչ ազդեցության: