«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հայրը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: -Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ: -Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր մաս ա: -Ստացվում է` իրականացավ Վահեի և Ձեր ցանկությունը: -Բացարձակապես` ոչ: Վահեի և իմ ցանկությունը կիրականանա, կարծում եմ, մի քանի տարիներ հետո, որ շատ ավելի պատասխանատու պոստեր զբաղեցնի: -Այսինքն` ուզում եք նախագա՞հ դառնա: -Անպայման, իմ ցանկությունը դա ա: Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնալ: -Պարոն Հակոբյան, կարծում եք` Վահեն կկարողանա՞ ղեկավարել մարզը: -Եթե հանրապետության ղեկավարությունը գտել է, որ վահեն պետք է գա մարզպետ, նշանակում է, ուսումնասիրել են, համոզված են, որ կաշխատի: