Econews.am բնապահպանական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից ներկայացրել լուսանկարներ։

«Ծանոթացեք. Արտյոմ Վարդանյան՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր
Սույն պարոնը հայտարարում ա՝ «Էկոնյուզ հիմար թերթը» (որը բացարձակ թերթ չի, բայց դե ներենք) դատվելու ա «հիմար հոդվածի» համար:

Ընդ որում «հիմար հոդվածը» իր հետ գրեթե կապ չունի (ցավոք), բայց դա հասկանալու համար պետք ա առաջին հերթին ունենալ մի շատ կարևոր օրգան) Ես խոստանում եմ սույն պարոնի գործունեությանը շուտով անդրադառնալ ավելի մանրամասնորեն, որից հետո իրավապահ մարմինները հաստատ անելու գործ կունենան: Եվ ընդհանրապես, հարգելի իմ ընկերներ, ես բոլորիդ հորդորում եմ չայցելել այդ սարսափելի ռեստորանը (հատկապես երեխաների հետ), որովհետև ա. վտանգ ա սպառնում ձեր առողջությանը, քանի որ սեղանից սեղան վազող կապիկների առողջական վիճակի մասին ոչ ոք ստույգ տեղեկություն չունի և բ. կենդանիներն օգտագործվում են որպես զվարճանքի միջոց, ինչն անընդունելի ա:

Ինձ թվում ա, նրա մտավոր և գաղափարային կարողությունների մասին լավագույնս խոսում են լուսանկարները... Եթե մարդ կարող ա երեխային մտցնել նման վտանգավոր գիշատիչ կենդանիների մոտ... ստեղ լուրջ անելիք ունի նաև մեր սոցապ. նախարարությունը, քանի որ երեխան կամ երեխաները գտնվում են անպատասխանատու ծնողի խնամակալության տակ:

հա... մեկ էլ պարոն Վարդանյան, առյուծի ոտքի վրա կանգնելու ունակությունը դեռ առողջության նշան չի... օրինակ՝ Դուք էլ եք կանգնած, ոտքի վրա եք, «վազվզում եք», բայց կարծում եմ Ձեզ էլ կարելի ա հանգիստ էֆթանազիայի ենթարկել))) Ձեր դեպքում քանի որ զուրկ եք էն կարևոր օրգանից... հուշեմ, որը գտնվում ա մարմնի վերևի հատվածում)

ի դեպ, եթե սենց շարունակեց պարոն Վարդանյանը, դատ լինելու ա, բայց զրպարտության համար))
Վիրավորանք պարունակող մեկնաբանությունները շատ հավանական ա, որ կջնջվեն))
Շնորհակալություն, ցտեսություն))»