Երգչուհի Սիրուշոն կիսվել է Արցախում արված լուսանկարներով՝ նշելով, որ վերջին օրերի այցելությունն ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում:

«Վերջին օրերի արցախյան այցելությունս ակտիվ քննարկման թեմա է դարձել ադրբեջանական մամուլում: Հատկապես «անհանգստացել» են նրանից, որ նկարվել եմ «իրենց» հողի վրա:

 

Արցախում գտնվող 9-րդ դարի հայկական Դադիվանքն ինքնին ավելի խոսուն է, քան որեւէ այլ բան: Բազմաթիվ ապացույցներից մեկն է հայերի դարավոր պատմության, տարածքների ու ակունքների»,- Instagram-ում գրել է երգչուհին։

 

Հիշեցնենք՝ Սիրուշոն Արցախում հանդես է եկել ելույթով ու լուսանկարներ հրապարակել։ Կադրերց մեկում սիրված երգչուհին կրում էր դեղին, երկարափեշ, ոճային զգեստ։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Արցախն ինձ համար միշտ շատ ռոմանտիկ վայր է եղել․․․ այս գեղեցիկ բնական անձրեւանոց-ջրվեժը միայն ապացուցում է դա»։