«Ժամանակ» թերթը գրում է. «Համահայկական խաղերի օլիմպիական կոմիտեն և համահայկական խաղերի աջակից հասարակական շրջանակները կոչ են անում, որ միջոցառման համահայկականությունը նշելու համար ՀՀ երեք նախագահներն էլ մասնակցեն օգոստոսի 6-ին Արցախում խաղերի բացման արարողությանը։
Բայց դրա տակ մի կարևոր բայց կա… հրավիրողները գիտեն, որ իրենց հրավերը չի ընդունի Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը ևս չի մասնակցի։ Միակ մարդը, որ սիրով կմասնակցի՝ Ռոբերտ Քոչարյանն է։ Ու քանի որ Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահը Իշխան Զաքարյանն է, ստացվում է, որ այս ամենն արվում է Ռոբերտ Քոչարյանին միջոցառմանը բերելու և նրան համահայկականության աջակից ներկայացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: