Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մոտ է «Բարսելոնա» վերադառնալուն, հաղորդում է Globo Esporte-ն։
Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բանակցում է բրազիլացի ֆուտբոլիստի հոր հետ։ «Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի համար ֆրանսիական ակումբին վճարել 100 միլիոն եվրո եւ տալ Ուսման Դեմբելեին, Իվան Ռակիտիչին եւ Սամուել Ումտիտիին։ ՊՍԺ-ն պահանջում է 222 միլիոն եվրո, սակայն պատրաստ է քննարկել նաեւ այս երեք խաղացողների տրանսֆերը գործարքում ներառելու տարբերակը։
Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։