Առնվազն 14 մարդ է վիրավորվել Լոս Անջելոսի հարավ-արևմուտքում Ամերիկայի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ սխալ հրավառության պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով ընդհանուր առմամբ տոնակատարությանը, որը անց է կացվել տեղի այգում, ներկա է գտնվել մի քանի հազար մարդ: