Ինչպես նշում է գերմանական Bild պարբերականը Հենրիխ Մխիթարյանը անգլիական Լիվերպուլի և գերմանական Դորտմունդի Բորուսիայի միջև ընտրություն կատարելիս կանգ է առել գերմանական թիմի վրա:

Սակայն խնդիրներ են առաջացել ուկրաինական ակումբի հետ կապված, քանի որ Բորուսիայի առաջին առաջարկությունը 23 միլիոն եվրո, մերժվել է Դոնեցկի Շախտյորի ղեկավարության կողմից: Սակայն ինչպես նշում է պարբերականը պայմանագիրը արդեն կնքվել է հայազգի կիսապաշտպանի հետ, որի մասին Բորուսիան կհայտարարի օրերս:

Նշենք, որ գերմանական ակումբը ցանկանում է փոխարինող գտնել Մարիո Գոտցեին, որը այս ամառ տեղափոխվում է Մյունխենի Բավարիա: