Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը պատմել է ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի գիշերյաին կյանքի գաղտնիքների մասին: Ինչպես նաև երգիչը նշել է, որ զույգը շատ է սիրում իրար:

Բույնովը համոզված է, որ Պուգաչովան սիրահարվել է Գալկինին միանգամից այն բանից հետո, երբ առաջին անգամ տեսել է նրա ելույթները 12 տարի առաջ: Չնայած տարիքային մեծ ատրբերությանը Ալլան 64 տարեկան է, իսկ Մաքսիմը ընդամենը` 37, զույգը շատ հարմարավետ է իրենց զգում: Այս մասին նշում է womanEL-ը: «Դա նա չէ տատի, այլ ես եմ պապի»,- մշտապես շեշտում է Գալկինը:

Բացի դա Բույնովը նաև բացահայտել է նաև աստղային զույգի որոշ ինտիմ կյանքի որոշ գաղտնիքներ: Պարզվել է, որ Պուգաչովան և Գալկինը քնում են առանձին ննջասենյակներում, սակայն Մաքսիմը գաղտնի մուտք է ստեղծել դեպի իր կնոջ ննջասենյակ և Պուգաչովային սենյակում հայտնվում է «հեքիաթի արքայազնի նման»:

Հիշեցնենք, որ Պուգաչովան և Գալկինը ամուսնացել են 2012 թվականի նախօրեին: