ՀՀ արդարադատության նախարարության էջում հրապարակվել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի կենսագրությունը: Նշենք, որ հունիսի 7-ին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Արտակ Զեյնալյանը:
Ստորեւ ներկայացնում ենք նոր նախարարի կենսագրությունը:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ, հունվարի 27, Երևան:
Աշխատանքային գործունեություն
2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
24.05.2018թ.-19.06.2019թ- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
Կրթություն
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
Այլ տեղեկությունները
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:
Ամուսնացած է: