Տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը եւ հայտնի դարձան հայկական թիմերի հնարավոր մրցակիցները, եթե հաղթահարեն առաջին փուլի արգելքը։
«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցն է «Ստյաուա» (Ռումինիա) - «Միլսամի» (Մոլդովա) զույգի հաղթողը, «Բանանցինը»՝ «Մյոլդե» (Նորվեգիա) - «Ռեյկյավիկ» (Իսլանդիա) զույգի հաղթողը, «Փյունիկինը»՝ «Յաբլոնեցը» (Չեխիա)։
Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 25-ին եւ օգոստոսի 1-ին։
Հիշեցնենք, որ առաջին փուլում ոխչեմպիոն «Փյունիկը» կմրցի մակեդոնական «Շկուպիի» հետ, բրոնզե մեդալակիր «Բանանցի» մրցակիցը սերբական «Չուկարիչկին» է, գավաթակիր «Ալաշկերտը» կխաղա «Մակեդոնիա Սկոպյեի» հետ։
Առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 18-ին։