Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ մեկնել է մեղրամսի՝ Մալդիվյան կղզիներ։ Այդ ամենը պարզ է դարձել նրա երկրպագուների հրապարակած լուսանկարներից։ Մալդիվների «Վելենա» օդանավակայանի աշխատակիցները լուսանկարվել են Մխիթարյանի հետ և հեշթեգներում նշել հանգիստ և մեղրամիս բառերը։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Մխիթարյանն ամուսնացել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայկական եկեղեցում։
Посмотреть эту публикацию в Instagram@arsenal’s @armenian_ff midfielder Henrikh Mkhitaryan (@micki_taryan)
Похожие