Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին պատրաստվող Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հրաժեշտ տվեց երեք օտարերկրացի խաղացողների։
Փոխադարձ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին պաշտպան Սերխիո Գոմսալեսի, ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Պուստոզյորովի եւ կոլումբացի կիսապաշտպան Ջովանի Մարտինեսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցենք, որ Վարդան Մինասյանի գլխավորած թիմին միացել է պորտուգալացի պաշտպան Անժելո Մենեզեսը։
Եթե Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» հաղթահարի շվեդական ԱԻԿ-ի արգելքը, երկրորդ փուլում կմրցի իսլանդական «Վալյուրի» եւ սլովենական «Մարիբորի» զույգի հաղթողի հետ։
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-17-ին։