Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Դինամո» ստադիոնում տեղի ունեցավ երկրորդ Եվրոպական մարզական խաղերի բացումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Խաղերը բացված հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր։
Հայաստանն ունի 37 մասնակից 9 մարզաձեւերում՝ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճ), բռնցքամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, սամբո, հեծանվասպորտ, թիավարություն եւ կանոե, հրաձգություն եւ բադմինտոն:
Հայաստանի մարզիկների մասնակցության օրերը․
Բռնցքամարտ՝ հունիսի 21-30, սամբո՝ հունիսի 22-23-ը, ձյուդո՝ հունիսի 23, հրաձգություն՝ հունիսի 24-26, բադմինտոն՝ հունիսի 24-30, հեծանվային սպոտրտ՝ հունիսի 23, 27, 28, 30, թիավարություն՝ հունիսի 25-27, սպորտային մարմնամարզություն՝ հունիսի 29-30, ազատ ոճի ըմբշամարտ՝ հունիսի 25-27 եւ հունահռոմեական ոճ՝ հունիսի 28-30: