Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի թերհաս կայք նորից պեղել-գտել է տարիներ առաջ գրածս մի հոդված ու դիմակազերծ արել ինձ, ըստ որի՝ ես Նիկոլ Փաշինյանի մասին ժամանակին վատ-վատ բաներ եմ գրել, իսկ հիմա ներբողներ եմ հյուսում նրա մասին։
Շոգ է, ալարում եմ պահանջել, որ ցույց տան ներբողներս, ու եթե ցույց չտան, հակադարձեմ, որ իրենք ստախոս տականքներ են։
Մի անգամ էլ եմ կրկնում ուշ հասկացողների համար. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ռոբասերժական բանդային աղբանոց ուղարկել, և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ նրա թիկունքին կանգնել են ու կանգնելու են, ես էլ՝ նրանց հետ, որպեսզի էդ գարշելի մռութները հանկարծ նորից չվերադառնան։
Նիկոլ Փաշինյանը իմ սրտի ղեկավարը չի, հազար թերություն ունի, բայց ձեզ նման գող չի, թալանչի, մարդասպան չի։ Ինչքան էլ իմ հոգում հակասություններ ունենամ նրա հետ, նրա կոշիկի մաշված պադոշը ձեզ նման տականքների հետ չեմ փոխի։
Հաջորդը։
Չի՞ անում սխալներ Նիկոլ Փաշինյանը։ Անում է։ Նույնիսկ՝ շատ։ Բայց նախ՝ դրանք սխալներ են, ձեր անասուն տերերի արածների պես հրեշավոր, աններելի ու սահմռկեցնող ոճրագործություններ չեն։ Երկրորդ՝ դուք ձեր ոռնոցները կտրեք, որ նորմալ մարդիկ էլ հանգիստ խղճով նորմալ քննադատեն իշխանությունների սխալները։
Ձեզ նման ճիվաղներն իրենց ստորագույն կեղծիքներով օդը կեղտոտելով՝ անուղղակիորեն լավություն են անում Նիկոլին, մեզ նման մարդկանց զգոն են պահում, որ ձեզ նման ծախու գրչակների բերանը լեզու չդնենք հիմնավորված քննադատությամբ։ Հոգեխանգարվածների ձեր շայկայով դուք ընդամենը խղճահարություն եք հարուցում ձեր նկատմամբ, որովհետեւ ձերը քննադատություն չի՝ վայրահաչոց է, որին կարող են հավատալ միայն ձեզ նման դեբիլները։
Ու ընդհանրապես՝ ռադ եղեք։
Շոգ է։
Ձեր ճենճահոտի հավեսը չունեմ»։