Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։
Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։
Արթուր Դավթյանը մասնակցեց հենացատկի և ազատ վարժության եզրափակիչներին։ Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն։
Արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը (14.733), իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.649)։
Ազատ վարժությունում Արթուր Դավթյանը 13.466 արդյունքով զբաղեցրել է վերջին՝ 6-րդ տեղը։
Հունիսի 29-ին Դավթյանը մասնակցել է բազմամարտի եզրափակչին և 83․632 արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։