«Вестник психотерапии и психосоматики» ամսագիրը հոդված է հրապարակել, որի հեղինակները հավաստում են, որ գտել են մի մարդու, որը կախվածություն ունի արյունից:

23-ամյա վամպիրի անունը չեն հրապարակում, բայց հեղինակները պատմում են տղայի հիվանդության պատմությունը: Սկզբում նա խմել է իր սեփական արյունը: Հետո սկսել է հարձակվել մարդկանց վրա և հորը խնդրել է արյան բանկից իր սիրելի «խմիչքը» բերել:

Բժիշկները կարծում են, որ նա տառապում է հետտրավմատիկ սթրեսի սինդրոմով, ինչպես նաև անհատականության խանգարմամբ, որը բռնության ակտերի հետևանք է:

Ինչպես հաղորդում են հոդվածի հեղինակները, իր կարճ կյանքի ընթացքում այդ տղան տեսել է իր աղջկա մահը, իր հորեղբոր սպանության ականատեսն է եղել, տեսել է նաև մեկ այլ սպանություն, որի ժամանակ իր ընկերը կտրել է ուրիշի գլուխը: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ արդեն 2 տարի է նա արյունից կախվածություն ունի: Մի քանի անգամ նրան ձերբակալել են: Ամեն անգամ նա խոսում ր ինքն իր հետ` հաստատելով, որ զրուցակցի ձայն է լսում, որը դրդում է իրեն նման արարքների: Սովորաբար նա մոռանում է, թե ինչ է եղել և ով է իր զոհը:

Այս դեպքն ուսումնասիրող բժիշկները նշում են, որ իրենց պրակտիկայում սա առաջին վամպիրն է Թուրքիայում: