Ֆուտբոլի Արգենտինայի եւ Չիլիի հավաքականները հուլիսի 6-ին կվիճարկեն Բրազիլիայում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալները։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Արգենտինայի հավաքականին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1,85 գործակցով։ Չիլիի հաղթանակն ունի 4,30, ոչ ոքին՝ 3,50 գործակից։

Արգենտինա - Չիլի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Արգենտինա - Չիլի նախորդ հինգ հանդիպումներում երեք հաղթանակ են տարել արգենտինացիները, երկու հանդիպման հիմնական ժամանակում էլ գրանցվել է ոչ ոքի, սակայն հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել են չիլիացիները։