Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է տեղադրել, որն արվել է Մոսկվայում։

 

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Անահիտ Սիմոնյանը սեւ հագուստ է կրում եւ արտահայտիչ շպարով է։ Մեկնաբանություններում նա մեջբերել է Ռիչարդ Գիրի խոսքերը. «Մեզանից ոչ ոք այստեղից ողջ դուրս չի գա։ Այնպես որ, խնդրում եմ, դադարեք ինքներդ ձեզ վերաբերվել որպես երկրորդական մի բան։ Համեղ ուտելիք կերեք։ Զբոսնեք արեւին։ Նետվեք օվկիանոսը։ Կիսվեք թանկարժեք ճշմարտությամբ, որը ձեր սրտում է։ Հիմար եղեք։ Բարի եղեք։ Տարօրինակ եղեք։ Մնացածի համար պարզապես ժամանակ չկա»։