«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետի հետ եւ օրերս էլ մեծ պատվով հյուրընկալել էր նրա տիկնոջը, Հայաստանում կատարվող իրադարձություններին ոչ միայն ուշադիր հետեւում է, այլեւ չի թաքցնում, որ ամեն ինչ չէ, որ իրեն գոհացնում է։

Անթիլիասում հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ 12 կետից կազմված նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին, սակայն չի նշել, թե այդ կետերից որեւէ մեկն արդյոք կատարվե՞լ է։ Նա հրաժարվել է ներկայացնել, թե ինչ է գրել այդ 12 կետում՝ ասելով, որ իր նպատակն արդյունքի հասնելն է, այլ ոչ թե հրապարակելը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում