Ուկրաինացի լրագրող Արտյոմ Օվդիենկոն, հետևելով վրացի գործընկերոջ՝ Գեորգի Գաբունիայի օրինակին, հեռուստատեսության եթերում հայհոյանքներ է տեղացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Պուտին, ինչքան շուտ մենք քեզ տեսնենք դագաղում, սպիտակ մաշիկներով, այնքան ավելի շուտ կխմենք այդ ուրախ օրվա առիթով: Իнչու ես անընդհատ քիթդ խոթում մեր երկիր, Վրաստան, Մոլդովա: Ախր քո երկիրն ամբողջ կեղտի մեջ խորտակվում է....»: Իր խոսքը Օվդիենկոն համեմել է ռուսերեն հայհոյանքներով:
Հիշեցնենք, որ վրացի լրագրող Գեորգի Գաբունիան էլ ի թիվս այլ վիրավորանքների ասել էր. «Պուտին, քո մայրը մահացել է, օյ, ինչպիսի ողբերգություն: Թող դժոխքի բաժին դառնա քո ու քո հոր հետ միասին»: