Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երգչուհին այժմ գտնվում է Բեյրութում, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը տեղի է ունեցել Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում:
Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում է կարմիր զգեստ, համահունչ զարդեր։ Կերպարն ամբողջացրել է գոտին։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել։