«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունների ԱՄՆ կատարած այցերին զուգահեռ՝ ԱՄՆ է մեկնել նաև ՀՀԿ-ական ակտիվիստ Դավիթ Շահնազարյանը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Շահնարզարյանի այցը անմիջականորեն կապ ունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ և նպատակ ունի հակազդելու այդ այցերին, խոչընդոտելու այդ այցերի ընթացքում հնարավոր պայմանավորվածությունների ձեռք բերմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: