Forbes պարբերականը կազմել է 10 ամենաազդեցիկ տղամարդ դերասանների վարկանիշային աղյուսակը: Պարբերականը գնահատել է մասնակիցների եկամուտները, կինոստուդիաների համար ծրագրերում նրանց մասնակցության եկամուտը և անձնական ձեռքբերումները: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է այս տարի Օսկարին ներկայացված դերասան Հյու Ջեքմանը:

Պարբերականը գնահատել է ոչ միայն Հյու Ջեքմանի դերասանական տաղանդը, այլ նաև նրա վոկալ և պարելու հնարավորությունները: Անցած տարվա վերջին էկրաններ է դուրս եկել «մերժվածները» մյուզիքլը, որտեղ Ջեքմանը խաղացել է Ժան Վալժմանի դերը:Նա իր այս դերի համար նա ստացել է իր առաջին «Ոսկե Գլոբուսը» և նոմինացվել է Օսկարի: Հյու Ջեքմանը Laughing Man մասնավոր կազմակերպության տնօրեն է, որը իր ամբողջ եկամուտը տրամադրում է բարեգործական հիմնադրամին:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոբերտ Դաունի կրտսերը: Նրա եկամուտը այս տարի կազմել է 75 մլն դոլար: Դերասանը Հոլիվուդում ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկն է:«Վրիժառուներ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Թոն Սթարքի դերը, ընդհանուր առմամբ վաստակել է 1.5 մլրդ դոլար, իսկ «Երկաթե մարդը 3» վաստակել է 1.2 մլրդ դոլար: Այս տարի հունիսին հայտնի է դարձել, որ դերասանը պայմանագիր է ստորագրել, որի համաձայն նա խաղալու է «վրժառուների» մասին ևս երկու կինոնկարում:

Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել է Լեոնարդո Դիկապրիոն, չորրորդը՝Չենինգ Թաթումն է, հինգերորդը՝Դուեյն Ջոհնսոնը, վեցերորդը՝ Թոմ Քրուզը, յոթերորդը՝ Մարք Վոլբերգը, ութերորդը՝ Վիլ Սմիթը, իներորդը՝ Բեն Աֆլեքը, տասերորդը՝ Ադամ Սենդլերը: