«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քոչարյանի բողոքի քննությունը ՍԴ-ում կասեցնելու եւ Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ ՍԴ որոշումը միաձայն չի կայացվել:
Թեեւ Ալվինա Գյուլումյանը «Ժամանակ»-ին ասել է, որ ՍԴ այս որոշմանը կողմ են եղել ՍԴ բոլոր անդամները, սակայն մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Արման Դիլանյանը դեմ է եղել, իսկ Վահե Գրիգորյանն առհասարակ չի մասնակցել նիստին:
Ալվինա Գյուլումյանը թերեւս բոլոր անդամներ ասելով՝ նկատի ուներ ՍԴ 7 անդամներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում