Հայաստանի շահագործման համար 1 կուբամետր գազի և 1 կիլովատ/ժամի գները բարձրանալու են համապատասխանաբար 18 և 26 %-ով: Թվերը թվում են ոչ մեծ, սակայն այս ծառայությունների ամսավճարը անգամ միջին հայկական թոշակի(շուրջ 50 եվրո) և մինիմալ աշխատավարձի(շուրջ 90 եվրո) կարող է չբավարարել:

Գոտիներ ձգել և անցնել էկոնոմիկայի խիստ ռեժիմի ստիպված են անցնել ոչ միայն վառելիքի շարքային շահագործողները, այլ նաև ձեռնարկատերերը, մասնավորապես ցեմենտի գործարանները և թռչնաբուծական ֆաբրիկաները:

 Հունիսին գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներին մասնակցել են հազարավոր մարդիկ: Ցույցեր և միտինգներ տեղի են ունեցել կառավարության շենքի և Երևանում Մոսկվայի դեսպանատան դիմաց: Մարդկանց մոտ զայրանք է առաջացրել այն հանգամանքը, թե արդյոք Ռուսաստանը՝ միակ ռազմաքաղական  դաշնակիցը հարավկովկասյան շրջանում միթե չի հասկանում Հայաստանի խնդիրները:

Գարնանը միանգամից գնի բարձրացման որոշումից անմիջապես հետո հայկական կառավարությունը հայտարարեց 30 % սուբսիդավորման մասին, սակայն մինչև այժմ պարզ չէ, թե ինչ միջոցներով է տեղի ունենալու բնակչության օժանդակությունը: Փորձագետները համարում են, որ կառավարությունը ստիպված է լինելու հրաժարվել «АрмРосгазпром»-ում 20 % բաժնետոմսերից, որը մենաշնորհ կերպով մատակարում է ռուսական գազը Հայաստանի ներքին շուկա:

 Ինչպես հայտարարել է Deutche Welle-ին հայտարարել է Հայաստանի խորհրադրանի պատգամավոր «Դաշնակցություն» կուսակցության անդամ Աղվան Վարդանյանը, եթե հայկական կառավարությունը գազի գները զսպելու համար Ռուսաստանին հանձնի իր բաժնետոմսերի 20 %-ը, ապա Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքների զգալի հատվածը ամբողջությամբ կտրամադրվի Ռուսաստանին: «Ռուսները կսկեն թելադրել պայմաններ և դա իրական խնդիր է Հայաստանի անկախության, ինքնավարության և անվտանգության համար»,- հայտարարել է Աղվան Վարդանյանը:

«Սկզբում պետք է բարձրացնել թոշակները և նպաստները, իսկ այնուհետև բարձրացնել  գները: Հակառակ դեպքում կբերի լուրջ ինֆլիացիայի»,- համարում է նա:

«Մարդիկ իհարկե դժգոհում են»,- նշել է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը: Նրա կարծիքով Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, որը շուրջ 20 տարի գտնվում է շրջափակման մեջ, կարող էր չբարձրացնել գազի գները, քանի դեռ երկիրը դուրս չի եկել շրջափակումից:

Համաձայն վերջին սոցհարցումների Հայաստանի բնակչության 65 %-ը համարում են, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է ունենալ ռազմավարական, դաշնակցային և ընկերական հարաբերություններ: Սակայն սոցիոլոգի կարծիքով եթե սոցիոլագական հետազոտություն անցկացնել այսօր, ապա պատկերը այլ կերպ կլինի:

 Պողոսյանի կարծիքով Ռուսաստանի հետ հարաբերությունները հասարակական գիտակցության մեջ բացասական երանգ են ստացել ոչ միայն գազի գների բարձրացման պատճառով, այլ նաև Ադրբեջանին ժամանակակից զենքի վաճառքի պատճառով:

Հայաստանի անվտանգությունը ապահովում են տարածաշրջանում Ռուսաստանի զինված ուժերը, որը նախատեսված է և երկկողմանի պայմանագրերով և ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորություններով:

 Սակայն այդ ամենը հաշվի առնելով, ինչպես համարում է գործակալության զրուցակիցը, Հայաստանը և հայերը ավելի սթափ են գնահատում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ  և սպառնալիքները, որ գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից:

 Ինչպես կարծում է Հայաստանի հանրային խորհուրդի անդամ Սուրեն Զոլյանը հայերի համբերության շեմ գոյություն չունի: Սա կապված է գլխծավոր կերպով ռուսական կողմի  խոստումների հետ պաշտպանել փոքր, բնական ռեսուրսներով ոչ հարուստ Հայաստանին արտաքին սպառնալիքից: Միաժամանակ նա համոզված է. «Ռուսաստանը ավելի հաշվի կնստեր Հայաստանի հետ, եթե վերջինս լիներ ինքնուրույն, տնտեսապես ավելի հզոր, և եթե Ռուսաստանին հանձնած չլիներ հեռահաղորդակցությունը, էլեկտրոէներգիայի վերամշակումը, երկաթե ճանապարհը, Իրան-Հայաստան գազախողովակը»:

 Գործակալության զրուցակցի կարծիքով հայերին միանշանակ դուր չի գա, թե ռուսաստանը շարունակի զինել Ադրբեջանը: Դրա հետ մեկտեղ նրանք չեն բացառում, որ Ռուսաստանի հաջորդ քայլերը կարող են ահազանգ լինել Հայաստանի համար, որը ջանում է սերտ հարաբերություններ պահպանել թե Ռուսաստանի, թե Բրյուսելի հետ:  

 Հայաստանում իրականում հավատում են, որ ռազմական կոնֆլիկտի ժամանակ ռուսական բանակը կանի ամենը, որպեսզի պաշտպանի իրեն: Սակայն այդ դեպքում նա կլինի ավելի կախված Ռուսաստանից: