ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը:
Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես և կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչև արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչև պետական կառավարում»: