«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին վերադառնալու է Հայաստան: Այնուհետեւ պլանավորված է նրա այցը Արցախի Հանրապետություն:

Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանին եւս անհանգստացնում են ԼՂՀ-ում առաջիկայում կայանալիք նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները, ինչի պատճառով էլ վերջինս հաճախ է Արցախ մեկնում` հասկանալու այնտեղ տիրող տրամադրությունները:

Արցախի իշխանական հատվածը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում պնդեց, որ Սերժ Սարգսյանն ընտրություններով չի հետաքրքրվում, չի զբաղվում: Ըստ նրանց` նա ուղղակի Արցախում հանգստանում է, հանդիպումներ է ունենում իր վաղեմի ընկերներին, որոնց հետ շփվում է առանց քաղաքական ենթատեքստի, ու պետք չէ ֆետիշացնել նրա կերպարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: