Գողական աշխարհում հայտնվել է ևս մեկ թագադրված ադրբեջանցի գող: Նոր գողի անունն է Զաուր Թալիբով:Այս մասին հաղորդում է Прайм Крайм-ը:
Զաուր Թալիբովը թագադրվել է ադրբեջանցի մեկ այլ օրենքով գող Ռովշան Լենքորանցու միջոցով:
Համաձայն տեղեկատվության Թալիբովի թագադրումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Թուրքիայում օրենքով գողերի հավաքի ժամանակ:
Հավաքը տեղի է ունեցել Ռովշան Լենքորանցու նախաձեռնությամբ, որը տեղի է ունեցել ռուս, վրացի, ղրղզ և այլ օրենքով գողերի մասնակցությամբ: