Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, եւ սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը եւ 1974 թ. ծնված Էդմոնդ Թադեւոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին Էդմոնդ Թադեւոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:


Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել է նաեւ Արայիկ Մարտիրոսյանը:

Նշանակվել են դատատեխնիկական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: