Երեկ տեղի ունեցավ երգիչ Գուրգեն Դաբաղյանի հարսանեկան արարողությունը: Նա ամուսնացավ 19-ամյա Իննայի հետ, ում հետ ծանոթացել էր Մոսկվայում: Հարսանեկան արարողությունը հայկականի և արդիականի խառնուրդ էր:
Եկեղեցուց հետո ռեստորանի բակում տեղի ունեցավ ՔԿԱԳ-ի արարողությունը: Հարսանեկան խնջույքը սկսվեց Գուրգենի կատարմամբ, որը նվիրված էր նրա կնոջը: Հայտնի հյուրերից ներկա էին Սևակ Ամրոյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սպիտակցի Հայկոն, Սարգիս Ավետիսյանը, Գոհար Հարությունյանը, Արամ mp3-ը։ Նրանցից շատերը երեկոյի ընթացքում նաև կատարեցին իրենց սիրված երգերը: Ի դեպ, Գուրգենի հայրը նույնպես երգեց որդու հարսանիքին:
Միջոցառումը վարում էին Մաշա Մատվեևան և Սամվել Գրիգորյանը: