Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Պիպոյանը գրառում է արել մի կենդանաբանական այգու վերաբերյալ, որը սկսվում է «գազանանոցի տնօրենին գամում են անարգանքի սյունին ու հերթով մեղադրում տարբեր մեղքերում` վերջում էլ ձեռքի ընկածը գլխին տալիս» տողերով։
Չնայած նրան, որ մարդը մեկնաբանությունում նշում է, որ իր ասածը չի վերաբերում մեր կենդանաբանական այգուն, ինչևէ, սա հրաշալի առիթ էր մեր կենդանաբանական այգու չարախոսների համար՝ ևս մեկ անգամ այգու վրա քար նետելու, տարիների աշխատանքը սևացնելու համար։

Նամանավանդ, որ նման առիթներ նախանձադավները երբեմն դժվարությամբ են հայթայթում, իսկ երբեմն էլ՝ ստիպված են լինում այգու կենդանիներին թունավորել ՝ /հայտնի է զեբրին միտումնավոր թունավորելու փաստը՝ ինչի համար կա հարուցված գործ/ առիթ ստեղծելու համար։ Սրանից միայն մեկ եզրահանգում կարելի է անել, որ ով ինչ ասի դրանք միևնույնն է իրենց երգն են երգելու, այն էլ՝ ռաբիզին հատուկ կլկլոցներով։
Հ․Գ․ Իրար թև ու թիկունք լինելու, սատար կանգնելու և այլ դրական մարդկային կողմերը կացնահարելու փոխարեն՝ մի օգտակար բան արե՛ք, եղբայրք իմ, դրանից հաստատ ազգս չի՛ տուժի, թե չէ վայնասուն բոլորն էլ կարող են բարձրացնել ։

https://www.facebook.com/photo.php?fbid=117096436264365&set=a.104857707488238&type=3&theater